Ընդհանուր տեղեկություն
Ձեզ սպասվում է հետաքրքիր տպավորություններով լի ուղևորություն դեպի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Շիրակի մարզեր։ Ուղևորության առաջին կանգառը կլինի Թալին քաղաքը, այստեղ է գտնվում 7-րդ դարի Թալինի Կաթողիկեն , որի հսկայական չափերը և վեհաշուք տեսքը անտարբեր չեն թողնում ոչ մի այցելուի։ Այնուհետև կայցելենք Դաշտադեմի ամրոց, , որի պատմական ակունքները ձգվում են մինչև ուրարտական ժամանակներ։ Ամրոցի տարածքում կարող եք տեսնել նաև 10-րդ դարի Սբ․ Սարգիս եկեղեցին, իսկ ամրոցի պատերից այն կողմ՝ հնագույն Քաղենի բնակատեղիի ավերակները։ Ամրոցից հետո, անմիջապես ճանապարհի հարևանությամբ, կարող եք տեսնել միջնադարյան քարավանատան ավերակները, որը ժամանակին կարևոր նշանակություն է ունեցել տվյալ տարածքով անցնող ճամփորդողների համար։ Քիչ հեռվում արդեն 7-րդ դարի գողտրիկ Քրիստափորի վանքն է, որի տարածքում պահպանվել են նաև եռահարկ դամբարան-զանգակատունը, 10-14րդ դարերի խաչքարեր և մ․թ․ա․ 2 հազարամյակին թվագրվող վիշապաքար։ Տուրի ավարտին կայցելենք հայ-թուրքական սահմանին անմիջապես հարևանությամբ, Ախուրյան գետի ձախակողմյան ափին գտնվող, անկրկնելի ճարտարապետությամբ առանձնացող, հրաշակերտ, 4-5րդ․ դարերի Երերույքի տաճար, որը նույնիսկ իր կիսավեր վիճակով առ այսօր հիացմունք է պատճառում յուրաքանչյուր այցելուի։
Ներառված/Չներառված
- Տրանսպորտ
- Կայանման վճար
- Խմելու ջուր, 0,5լ․ 1 անձի համար
- Գիդի ծառայություն
Տուրի Հարմարավետությունները
Տուր պլան
- Թալինի տաճար
- Դաշտադեմի ամրոց
- Դաշտադեմի քարվանսարա
- Սբ․ Քրիստափորի վանք
- Երերույքի տաճար