Հայաստանն ու Հայերը
«Զոհաբերություն. հայոց պատմության անբաժանելի մասը: Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ կհամբուրեմ հայոց հողը, որը տաքացել է այդքան շատ զոհերի արյունով»:
Ջոն Քյուսաք
«Եթե սուրբ գրությունները ճիշտ են ընկալվել, Հայաստանն այն վայրն է, որտեղ գտնվել է դրախտը: Բայց ինչ էլ լինի նրանց ճակատագիրը, որը ցավալի է եղել գալիքի համեմատ, նրանց երկիրը միշտ պետք է լինի աշխարհի ամենահետաքրքիրներից մեկը: Հայերենը Աստծո հետ խոսելու լեզուն է»:
Ջորջ Բայրոն
«Հայերը պետք է լինեն մեր ուշադրության և ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, որովհետեև նրանք հրաշալի մշակույթ ունեն, որը ստեղծվել է անկախություն վայելող հայերի կողմից դարեր շարունակ: Նաև նրանց բացառապես հարուստ գրականությունը, որը Հայաստանի փառահեղ ներդրումն է մարդկության գանձարանում»:
Վալերի Բրյուսով
«Ազգ, որի քրիստոնեական հավատն այնքան հին է, ազգ, ով երես չի թեքել Քրիստոսից նույնիսկ ամենաուժեղ փոթորիկներից ու ամենադաժան հալածանքներից հետո, որի պամությունը գրեթե անվերջ տառապանք է, անկասկած, արժանի է ոչ միայն մեր կարեկցանքին, այլև մեր սիրուն»:
Մաքս Սաքս
«Տպավորիչ տեսարան է բացվում մերառաջ: Մենք թռչում ենքՀայաստանի ձյունապատ լեռների վրայով: Սա այն վայրն է, որտեղ Նոյն իջել է իր տապանով համաշխարհային ջրհեղեղի ժամանակ: Ականջակալների աղմուկի ու ձայների մեջ մենք լսեցինք հայ դիսպետչերի ձայնը՝ «բարիգալուստ, ընդունեք ողջույնները ամբողջ հայ ազգի կողմից»: Ձայնն այնքա՜ն անկեղծ սիրալիրություն ուներ: Երանի բոլոր երկրներն այդքան հյուրասեր լինեին»:
Ռիչարդ Բրենսոն
«Ես կարծում եմ, որ Երևանը, որ կառուցվել է հրաբխային տուֆից և վարդի նման ներդաշնակ է, աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է»:
Փաբլո Ներուդա
«Ընդհանուր առմամբ, շատ քիչ բան է հայտնի եղել Հայաստանի մասին, թեև մշակութային առումով Եվրոպան պարտական է նրան շատ բաներում: Պատմության սաղմնավորման ժամանակ Հայաստանը քաղաքակրթության ակունքներից մեկն է եղել: Քրիստոնեական շրջանից հազարամյակներ առաջ Հայաստանի տնտեսությունը, արվեստները և հայտնի ավանդույթները այն աստիճանի են զարգացել, որ նրա մշակույթը քաջալերել է Եգիպտոսին, Հունաստանին ու Հռոմին նյութապես ու հոգեպես»:
Էլիզաբեթ Բաուեր
«Իմ հիշողության մեջ Հայաստանը կմնա աննկարագրելի գեղեցկության երկիր»:
Մարկո Քլեմենտե
«Հայաստանը գրավիչ ու յուրահատուկ երկիր է զբոսաշրջության համար և առաջին հերթին իր անվտանգության ու կայունության շնորհիվ»:
Ջայբրեյլ Բուտրոս Ջաարա
«Հայաստանը գիրք է, որով սովորել են առաջին մարդիկ…»
Օսիպ Մանդելշտամ
«Հայաստանը մեծ և ապահով երկիր է…»
Քսենոֆոն
«Հայերին անհնար է հաղթել նրանց կարելի է բաժանել…»
Դարեհ Առաջին
«Հայաստանը քաղաքակրթության բնորանն է՝ հին աշխարհի առաջատար և զարգացած երկրներից մեկը»:
Ֆրանց Վերֆել
«Հայ ժողովրդի պատմությունը համատարած փորձություն է` գոյատևման փորձություն…»
Ֆրիտյոֆ Նանսեն
«Հայ ազգը մշտապես և ամենուրեք հանդիսանում է օգտակար,ստեղծագործ և արդյունավետ տարր»: