Մեր մասին

Tour4U Armenia

Ejmiatsin Mayr Ator
Tour4U Armenia-ը սկսել է իր գործունեությունը ներգնա զբոսաշրջության ոլորտում 2001 թվականին: Այս ոլորտում ավելի քան երկու տասնամյակ ձեռք բերած փորձը մեզ օգնել է տարեցտարի, օրեցօր բարելավելու մեր ծառայությունները. որի կարևոր երաշխիքներն են մեր մշտապես գոհ հաճախորդները, որոնցից շատերն իրենց պարտքն են համարում կրկին վերադառնալ Հայաստան՝ իրենց հետ բերելով իրենց ընկերներին, հարազատներին և ընտանիքի անդամներին։
Այո, Հայաստանն այնպիսի երկիր է, որ հնարավոր չէ չսիրել, բայց իսկական սերը դրսևորվում է միայն ամբողջական իմացության դեպքում։ Մեր հիմնական նպատակներից է, որ յուրաքանչյուր այցելու ճանաչի և ճանաչելով հանդերձ՝ սիրի սուրբ հողը, որը Աստծո կամոք դարձել է ողջ մարդկության ծննդավայրը:

Հարգելի այցելու, մեր պրոֆեսիոնալ և փորձառու թիմը պատրաստ է ձեզ տալ բազմաթիվ անմոռանալի և հիշարժան տպավորություններ, որոնք կուղեկցեն ձեզ ողջ կյանքում:
Մատուցվող ծառայություններ

  1. Բազմապրոֆիլ տուրերի կազմակերպում Հայաստանի և Վրաստանի տարածքներում ինչպես նախապես մշակված, այնպես էլ հաճախորդի ցանկությամբ կազմված անհատական երթուղիներով։

  2. Անվտանգ և հարմարավետ ուղևորափոխադրումներ Հայաստանի և Վրաստանի տարածքներում։

  3. Դիմավորում և ճանապարհում անմիջապես օդանավակայաննից, ինչպես նաև ավտոբուսի և երկաթգծի կայարաններից։

  4. Հյուրանոցների ամրագրում։

  5. Ռեստորանների և սննդի կետերի ամրագրում։
Պլանավորեք ձեր անմոռանալի

Շրջագայությունը մեզ հետ