Ընդհանուր տեղեկություն
Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանն աշխարհի հնագույն մայրաքաղաքներից է, որը նույնիսկ 29 տարով ավելի մեծ է քան նշանավոր Հռոմը։ Երևանը կառուցվել է մ․թ․ա․ 782թ․ Հայոց արքա Արգիշտի 1-ինի կողմից, որի մասին կա պահպանված քարե սեպագիր արձանագրություն։ Արգիշտի արքայի կառուցած ամրոց քաղաքի որոշ հատվածներ ներկայացված են Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում։ Այսուհանդերձ քաղաքի այժմյան տարածքում կան ավելի հնագույն բնակավայրեր, ուր մարդն ապրել է դեռևս տասնյակ հազարավոր տարիներ առաջ։
Քաղաքը գտնվում է Արարատյան դաշտավայրում, Հրազդան գետի երկու ափերին, անմիջապես բիբլիական Արարատ լեռան առջև։ Ավանդություններից մեկի համաձայն քաղաքի անվանումն առաջացել է «երևաց» բառից, երբ նախահայր Նոյը ջրհեղեղից հետո Արարատ լեռան գագագթից տեսնելով ցամաքը՝ բացականչել է․ «երևա՜ց»։
Քաղաքի նշանավոր կառույցներից են՝ Սբ․ Կաթողիկե, Սբ․ Սարգիս, Կոնդի Սբ․ Հովհաննես եկեղեցիները, պարսկական մզկիթը, «Արարատ» կոնյակի գործարանը, Երևանի բերդի տարածքում կառուցված «Նոյ» կոնյակի և գինու գործարանը, Հաղթանակի և Կիևյան կամուրջները, Հանարապետության և Ազատության հրապարակները, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, «Մոսկվա» կինոթատրոնի, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի, Սբ․ Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի շենքերը, խորհրդարանական և նախագահական պալատները, կասկադը, Երկաթգծի կայարանը,Հաղթանակի զբոսայգին իր Մայր Հայաստան արձանով, «Հրազդան» և «Վազգեն Սարգսյան» մարզադաշտերը և շատ այլ տարբեր նշանակության շենքեր և շինություններ։ Քաղաքը հարուստ է շատ թանգարաններով, զբոսայգիներով և շատրվաններով, ժամանակակից կինոթատրոններով, առևտրային մոլերով և հետաքրքիր ու հաճելի ժամանցի համար նախատեսված բարերով, սրճարաններով և այլ օբեկտներով։
Ներառված/Չներառված
- Տրանսպորտ
- Գիդ կամ գիդ-վարորդ
- Կայանման վճար
- Խմելու ջուր, 0,5լ․ 1 անձի համար
- Թանգարանների տոմսեր