ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցը Հայաստան
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հրավերով ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գործունեություն իրականացնող մեդիա ոլորտի ներկայացուցիչներն այցելեցին Հայաստանի տեսարժան վայրեր, մասնակցեցին մշակութային, արկածային և գաստրո տուրերի և կիսվեցին իրենց տպավորություններով մեր տեսանյութում:
Ճանաչողական այցի արդյունքում նախատեսվում են հրապարակումներ` Հայաստանը միջազգային շուկայում առավել ճանաչելի դարձնելու նպատակով:
Ծրագիրն իրականացվում է ԵՄ և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) աջակցությամբ: