Տուրեր Հայաստանում
Բարի գալուստ Tour4U Armenia -ի մեր կայքէջ։
Շնորհակալ ենք, որ առկա բազում առաջարկներից ընտրեցիք հենց մեր ընկերությունը՝ բացահայտելու համար աշխարհի հնագույն պետություններից մեկի՝ Հայաստանի հարուստ և հնամենի պատմությունն ու մշակույթը, զբոսնելու աշխարհի հնագույն քաղաքներից մեկի՝ Երևանի փողոցներով, զմայլվելու բիբլիական Արարատ լեռան վեհությամբ, խոնարհվելու աշխարհում 1-ինը քրիստոնեություն ընդունած երկրի հոգևոր կենտրոնի՝ միածնաէջ Սբ․ Էջմիածնի ավելի քան 1700-ամյա տաճարի սբ․ Խորանի առջև, շրջագայելու բազմազանությամբ հարուստ Հայաստանի բնությամբ, զմայլվելու քաղցրահամ ջրերի պաշարով և բարձրությամբ աշխարհում 2-րդը համարվող կապուտակ Սևանա լճով և հարկ եղած դեպքում լողալու նրա սառնորակ ջրերում, համտեսելու հայակական խոհանոցի համեղ ու բազմազան ուտեստները և ի վերջո ծանոթանալու և շփվելու աշխարհի թերևս ամենից հյուրասեր ազգի հետ։
Վստահ ենք, որ Tour4U Armenia -ի հետ ձեր անցկացրած յուրաքանչյուր օրը կդառնա ձեր կյանքի լավագույն և հիշարժան օրերից մեկը։