Գառնի, Գեղարդ

Սկսած

25.000 Դրամից

Տուրի տեսակ

Ընդհանուր տեղեկություն

Հայաստան այցելող զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունն իր պարտքն է համարում անպայման ընտրել այս ուղղությունը, քանի որ այն թե’ ժամանակի և թե’ տարածության առումով, համեմատ մյուս տուրերի, կարճ է, սակայն բովանդակային առումով բավականին հագեցած և տպավորիչ։ Այս ուղևորությունը մի տեսակ պատմական էքսկուրս է նախաքրիստոնեական ժամանակներից մինչև վաղ քրիստոնեական ժամանակաշրջան, ուր զբոսաշրջիկը կարող է ծանոթանալ և հիանալ Յունեսկոյի Պատմամշակութային ժառանգության ցանկում ընդգրկված երկու հրաշալի կոթողների՝ 1-ին դարում կառուցված նախաքրիստոնեական շրջանի Գառնու տաճարի և 4-13-րդ դարերում կառուցված ժայռափոր քրիստոնեական Գեղարդավանքի պատմությամբ և ճարտարապետությամբ, որոնք ներդաշնակորեն միաձուլվել են հիասքանչ բնության բնապատկերներին։

 

Ներառված/Չներառված

  • Տրանսպորտ
  • Կայանման վճար
  • Խմելու ջուր, 0,5լ․ 1 անձի համար
  • Գառնու տաճարի տոմս
  • Քարերի սիմֆոնյայի մուտքավճար
  • Գիդի ծառայություն

Տուրի Հարմարավետությունները

Նաև Անկանխիկ Վճարում
Ամրագրում
Վայ-Ֆայ ինտերնետ

Տուր պլան

Արարատի (Չարենցի) կամար – այստեղից եղանակային բարենպաստ պայմանների դեպքում կարող եք հիանալ բիբլիական Արարատ լեռան վեհասքանչ պատկերով։

Գառնու տաճար - կտեսնեք և կզմայլվեք դեռևս 1-ին դարում կառուցված տաճարի հիասքանչ ճարտարապետությամբ և Գառնու կիրճի աննման տեսարաններով։

 Քարերի սիմֆոնիա - Գառնու կիրճի ցածրադիր հատվածում, Ազատ գետի ափին, ձեր առջևկբացվի բնության մի հրաշալի տեսարան, ուր բարձրադիր ժայռերը ձեռք-ձեռքի բռնած ձեզ կներկայանան իբրև բնության ներդաշնակության մի ամբողջություն՝ իբրև քարերի սիմֆոնիա։

Գեղարդավանք - կայցելեք դեռևս 4-րդ դարից կառուցված ժայռափոր հրաշալի մի վանական համալիր, որտեղ դարեր շարունակ պահվել է համաքրիստոնեական սրբություններից մեկը՝ Տերունական Սուրբ Գեղարդը։ Կխմեք և կլվացվեք անմիջապես տաճարի ներսում ժայռից բխած աղբյուրի հրաշագործ ջրով։

Կարևոր տեղեկատվություն

  • Նշված է ուղևորության նվազագույն արժեքը, որը ներառում է միայն ուղևորափոխադրման նվազագույն արժեքը։ Կախված մասնակիցների քանակից ուղևորափոխադրման արժեքը կարող է ավելանալ։

  • Ուղևորության արժեքը հաշվարկված է Երևանից։

  • Ուղևորության արժեքի մեջ ներառված չեն այցելվող վայրերի մուտքավճարները՝ այն պարաագային երբ դրանք վճարովի են։ Իսկ մեծամասամբ դրանք անվճար են։

  • Ուղևորության արժեքի մեջ ներառված չեն զբոսավարի կամ վարորդ-զբոսավարի ծառայության արժեքները։ Հիշյալ ծառայության արժեքները կախված են ընտրված երթուղուց, ուղևորության մասնակիցների քանակից և այն լեզվից որվ պետք է մատուցվի ծառայությունը։ Ուղևորությունն ավելի հետաքրքիր և հիշարժան անցկացնելու համար խորհուրդ է տրվում օգտվել զբոսավարի կամ զբոսավար-վարորդի ծառայությունից։ Զբոսավարը կամ զբոսավար-վարորդը ուղևորության ընթացքում ոչ միայն կծանոթացնի ձեզ այցելվող վայրի պատմությանը, այլև կլինի ձեր օգնականն ու խորհրդատուն և հաճելի զրուցակիցը ուղևորության ողջ ընթացքում։

  • Ուղևորության սկզբնակետն ու վերջնակետը, ինչպես նաև յուրաքանչյուր կետ, ըստ ցանկության, կարող է փոփոխվել՝ հանվել, ավելցավել, փոխարինվել։

  • Եթե ներկայացված ուղղություններից ոչ մեկը չբավարարեց ձեր ցանկություններին, կարող եք ինքներդ գծել ձեր ճանապարհորդության ուղղությունը։

  • Մեր միջոցով կարող եք ոչ միայն ամրագրել ուղևորությունը, այլև ուղևորության ընթացքում սնվելու համար անհրաժեշտ սննդի կետերը։ Մեր մասնագետները կառաջարկեն ձեր քիմքին և գրպանին ամենից հարմար տարբերակները։

  • Մեր միջոցով կարող եք ամրագրել նաև հյուրանոցներ և հյուրատներ ավելի շահավետ արժեքներով։

  • Մենք կարող ենք կազմակերպել նաև ձեր դիմավորումն ու ճանապարհումը ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի օդանավակայաններից, ավտոբուսների և գնացքների կայարաններից և առհասարակ ձեզ հարմար ցանկացած կետից դեպի ձեր կեցավայր և հակառակ ուղղությամբ։

  • Ամրագրման, փոփոխման, մանրամասների ճշտման և այլ անհասկանալի իրավիճակների դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ ընտրելով ձեզ համար ամենահարմար տարբերակը։ Այն ամրագրված կհամարվի միայն մեր կողմից վերջնական նամակ ստանալուց հետո։
  • Նմանատիպ Տուրեր

    Մեկնաբանություններ

    Կարծիքներ դեռևս չկան

    Ավելացնել մեկնաբանություն

    Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի:

    • Որակ
    • Տեղանք
    • Հարմարություններ
    • Ծառայություններ
    • Գին

    Տուրի մասին

    Մաքսիմում մասնակիցներ

    Տևողություն

    4 ժամ

    Տուրի վայրը

    Ամրագրման հարցում

      Միայն մեքենաՄեքենա և գիդՄեքենա՝ գիդ-վարորդով

      Վերջին դիտածները

      Tbilisi in 1 day

      Թբիլիսին 1 օրում

      90.000 Դրամից
      Dsegh

      Դսեղ

      55.000 Դրամից
      Etchmiadzin, Zvartnots

      Էջմիածին, Զվարթնոց

      25.000 Դրամից
      19 tours
      4 տուր
      2 տուր
      Ամրագրման և այլ հարցերի դեպքում