Ընդհանուր տեղեկություն
Ուղևորության առաջին կանգառը կլինի Ծաղկաձոր քաղաքը։ Այն Հայաստանի Հանրապետության կուրորտային քաղաքներից է, այստեղ հատկապես ձմռան ամիսներին զբոսաշրջիկների մեծ հոսք է նկատվում, որոնք գալիս են իրենց հանգիստն անցկացնելու և օգտվելու լեռնադահուկային սպորտաձևերի ընձեռած լայն և ժամանակակից ծառայություններից։ Դե իսկ ամռան սեզոնին Ծաղկաձորն իր հարուստ բնությամբ իդեալական վայր է քաղաքային աղմուկից և տապից պաշտպանվելու համար։ Ծաղկաձորում է գտնվում Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստ 11-13-րդ դարերում կառուցված Կեչառիս վանական համալիրը, ինչպես նաև Օրբելի եղբայրների տուն-թանգարանը ։
Հաջորդ կանգառը Սևանա թերակղզին է, որի բարձունքից կարող եք հիանալ քաղցրահամ ջրերի պաշարով բարձրադիր լճերից աշխարհում երկրորդը համարվող կապուտաչյա Սևանա լճի անզուգական գեղեցկությամբ և 9-րդ դարում կառուցված Սբ․ Հովհաննես Մկրտիչ և Սբ․ Առաքելոց եկեղեցիների գողտրիկ ճարտարապետությամբ։
Տուրի ավարտին, եղանակային բարենապաստ պայմանների առկայության դեպքում կարող եք լողալ Սևանա լճի սառնորակ ջրերում կամ նավարկել մոտորանավակներով։
Ներառված/Չներառված
- Տրանսպորտ
- Կայանման վճար
- Խմելու ջուր, 0,5լ․ 1 անձի համար
- Գիդի ծառայություն
- Ճոպանուղու տոմս
- Կվադրոցիկլի վճար
Տուրի Հարմարավետությունները
Տուր պլան
- Կեչառիսի վանական համալիր
- Կվադրոցիկլի վարում (ըստ ցանկության)
- Ծաղկաձորի ճոպանուղի (ըստ ցանկության)
- Սևանի թերակղզի
- Սևանավանք