Ընդհանուր տեղեկություն
Մեր զբոսաշրջիկներից շատերը խոստովանում են, որ Հայաստանն իրենց պատկերացումներում եղել է որպես լեռնային չոր կլիմայով կիսաանապատային մի երկիր։ Սակայն Տավուշի մարզ այցելությունից հետո իրենց պատկերացումներն ամբողջովին փոխվել են։ Այո, Հայաստանի յուրահատկությունը նաև բնության և ռելիեֆի մեջ է ընդգծված։ Տարածքով բավական փոքր լինելով հանդերձ՝ Հայաստանում կարող ես հանդիպել մերձարևադարձայինից մինչև ալպիան գոտիները և դրանով պայմանավորված բավական հարուստ ֆաունա և ֆլորա։ Տավուշի մարզն առանձնանում է իր լեռնային անտառներով, ուր հրաշալի բնության գրկում ոչ միայն կարող ես վայելել մաքուր օդն ու ջուրը, այլև զմայլվել բնության գրկում ծվարած բազում ճարտարապետական գլուխգործոցներով։ Այս տուրի ընթացքում կլինենք մարզի առողջարանային քաղաքներից մեկում՝ Դիլիջանում, կայցելենք միջնադարյան հրաշալի վանական համալիրներ՝ Հաղարծին և Գոշավանք, ինչպես նաև կլինենք անտառների մեջ թաքնված գեղատեսիլ Պարզ լճում։
Հաղարծնի միջնադարյան վանական համալիրը Տավուշի մարզի մարգարիտն է։ Ներդաշնակորեն միաձուլվելով շրջակա բնությանը՝ այն նաև կարծես մի ամոթխած հարս իր չքանաղ գեղեցկությունը փորձել է քողարկել՝ պարուրելով իրեն սաղարթախիտ անտառների բազմերանգ զգեստներով։ Վանքը հիասքանչ է տարվա բոլոր եղանակներին, բայց հատկապես գարնանն ու ուշ աշնանը, երբ բնությունն այստեղ լիարժեքորեն իր զարմանահրաշ ստեղծագործական կարողություններն է ի ցույց դնում՝ գունազարդելով այն ներկապնակի բոլոր հնարավոր գույներով ու երանգներով։
Ներառված/Չներառված
- Տրանսպորտ
- Կայանման վճար
- Խմելու ջուր, 0,5լ․ 1 անձի համար
- Գիդի ծառայություն
- Տոհմային եղջերուների բուծման կենտրոնի տոմս
Տուրի Հարմարավետությունները
Տուր պլան
- Հին Դիլիջան
- Հաղարծնի վանք
- Տոհմային եղջերուների բուծման կենտրոն
- Պարզ լիճ
- Գոշավանք