Ընդհանուր տեղեկություն
Խոր Վիրապ, թարգմանաբար՝ խորը փոս։ Այս փոսից է սկիզբ առել, քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն ընդունելու պատմական իրողությունը։ Հիշյալ վայրը գտնվում է պատմական Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի՝ Արտաշատի միջնաբերդի տարածքում, ոչ մեծ բլրակի վրա, անմիջապես բիբլիական Արարատ լեռան առջև։ Եղանակային բարենպաստ պայմաններում լեռն այնքան մոտ է թվում, ասես կարող ես ձեռքով դիպչել նրան։ Դե իսկ փոսի և նրա զարմանահրաշ պատմության մասին կծանոթանաք շրջագայության ընթացքում։ Հիշյալ ուղղության հետ խորհուրդ է տրվում այցելել համայն հայության հոգևոր կենտրոն Սբ․ Էջմիածին։
Արենի բնակավայրը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Այստեղ մարդն ապրել և արարել է դեռևս վաղնջական ժամանակներից։ Բնակավայրն առավել հայտնի է իր գինեգործությամբ և հատկապես «Արենի» տեսակի խաղողից պատրաստված կիսաքաղցր գինիներով։ Պատահական չէ նաև, որ տարիներ առաջ կատարված պեղումներն հենց այստեղ՝ շրջակա բազմաթիվ քարանձավերից մեկում, հայտնաբերեցին աշխարհի հնագույն գինեգործարանը, որը շուրջ 6500 տարվա վաղեմություն ունի։ Հիշյալ քարանձավը հայտնի դարձավ նաև մեկ այլ գտածոյով, երբ այստեղ հայտնաբերվեց աշխարհի հնագույն կաշվե կոշիկը /մ․թ․ա․ 3500/։ Դե իսկ մնացած հետաքրքիր պատմություններին ականջալուր և ականատես կլինեք, երբ կայցելեք հիշյալ քարանձավ՝ տուրի ընթացքում։
Միջնադարյան Հայաստանի ճարտարապետության հրաշալիքներից մեկը՝ Նորավանքը գտնվում է Վայոց Ձորի մարզում, հիասքանչ գեղատեսիլ բարձրադիր մի վայրում։ Ճարտարապետներ Սիրանեսն ու Մոմիկը այնպիսի ներդաշնակորեն են կառուցել վանական համալիրը, որ այն կարծես մեկ ամբողջություն լինի շրջակա գեղատեսիլ բնապատկերների հետ։ Եվ հաճախ բնականորեն հարց է ծագում, ո՞րն է առավել գեղեցիկ, մարդու թե՞ բնության ստեղծագործությունը։ Հարցի պատասխանը կակնկալենք լսել նաև ձեզանից տուրի ավարտին։
Ներառված/Չներառված
- Տրանսպորտ
- Կայանման վճար
- Խմելու ջուր, 0,5լ․ 1 անձի համար
- Գիդի ծառայություն
- Արենի 1 քարանձավի տոմս
- Արենի գինու գործարանի տոմս
Տուրի Հարմարավետությունները
Տուր պլան
- Խոր Վիրապի վանք
- Արենի թիվ 1 քարանձավ (ըստ ցանկության)
- Արենի գինու գործարան (ըստ ցանկության)
- Նորավանք