Ընդհանուր տեղեկություն
Ձեզ սպասում է անմոռաց բովանդակային տուր դեպի արվեստների և արհեստների «մայրաքաղաք» Գյումրի։ Գյումրին Հայաստանի Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքն է, այն աչքի է ընկնում իր յուրօրինակ կոլորիտով ուր պարզ զբոսանքն անգամ կարող է գեղագիտական հաճույք պատճառել արվեստն ու արհեստը գնահատողներին։ Այստեղ գրեթե ամեն տուն և շենք իր ուրույն պատմությունն ու հմայքն ունի։ Եվ պատահական չէ, որ այստեղ են նկարահանվել հայակական դասական կինեմոտոգրաֆիայի լավագույն ֆիլմերը։
Տուրի ընթացքում կայցելենք Գյումրիի ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության Ձիթողցոնց տուն-թանգարան, որտեղ ներկայացված է Գյումրվա առօրյան, մշակույթն ու պատմությունը։ Կլինենք Վարդանաց հրապարակում ուր կարող եք ֆայտոն նստել և մտովին տեղափոխվել 19-20-րդ դարասկզբի Գյումրի։ Կայցելենք Յոթ վերք եկեղեցի, ուր կարող եք տեսնել հրաշագործ Յոթ վերք սրբապատկերը, կշրջենք Վարպետաց և այլ կենտրոնական փողոցներով, կտեսնենք «Եռանկյունի» ֆիլմի և «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հանրահայտ «Վառեմ-Մարեմ»-ի պատշգամբները, կայցելենք հայ մեծանուն բանաստեղծներ Հովհ․ Շիրազի և Ավետիք Իսկահակյանի տուն-թանգարաններ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, սիրված դերասան Մհեր Մկրտչյանի թանգարան, կզբոսնենք Գորկու անվան զբոսայգում ուր նկարահանվել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հանրահայտ դրվագներից մեկը և իհարկե կայցելենք 19-րդ դարասկզբին կառուցված Գյումրիի Սև բերդ։
Քաղաքային շրջայցից հետո կայցելենք միջնադարյան Մարմաշենի վանական համալիր, որը կառուցված է Ախուրյան գետի ձախ ափին, կզմայլվենք վանքի հիասքանչ ճարտարապետությամբ և շրջակա գեղեցիկ բնապատկերներով, կխմենք «Հեղնար աղբյուրից» և տպավորություններով լի կվերադառնանք Երևան։
Ներառված/Չներառված
- Տրանսպորտ
- Կայանման վճար
- Խմելու ջուր, 0,5լ․ 1 անձի համար
- Գիդի ծառայություն
- Թանգարանների տոմսեր
Տուրի Հարմարավետությունները
Տուր պլան
- Ձիթողցունց թանգարան
- Վարդանանաց հրապարակ
- Յոթ Վերք եկեղեցի
- Զբոսանք քաղաքի փողոցներով
- Ավետիք Իսահակյանի թանգարան
- Հովհաննես Շիրազի թանգարան
- Մհեր Մկրտչյանի թանգարան
- Գորկու անվան զբոսայգի
- "Վառեմ-մարեմի" պատշգամբ
- "Եռանկյունի" ֆիլմի պատշգամբ
- Սև բերդ
- Մարմաշենի