Ընդհանուր տեղեկություն
Հրահանգչի հետ պարապլաներային թռիչքները թույլ են տալիս զգալ պարագլայդինգի ողջ զվարճանքը, ձեզ մնում է միայն թռչնի բարձրությունից վայելել տեսարանը։ Յուրաքանչյուր թռիչք ունի իր յուրօրինակ հիշողությունները և հիշեք՝ թռչելու համար թևեր ամենևին էլ պարտադիր չեն։ Մեր փորձառու օդաչուները ցանկացած հարցի մոտենում են գրագետ և հոգատարությամբ։
Ներառված/Չներառված
- Տեղափոխում թռիչքի վայրեր
- Թռիչք շարժիչով կամ առանց շարժիչ պարապլանով
Տուր պլան
Շրջագայությունը սկսվում է նախնական ամրագրմամբ: Օդաչու-հրահանգիչը, նախապես ստուգելով եղանակային պայմանները, առաջարկում է թռիչքի հնարավոր ամսաթիվը, ժամը և վայրը: Օրը սկսվում է օդաչուի հետ Երեւանում հանդիպումով։ Այնուհետև օդաչուն շրջագայության մասնակիցների և ուղևորների հետ շարժվում է հարմարավետ տրանսպորտով մեկնարկի վայր (Եղվարդ, Ապարան, Սևանա լիճ, Բուժական, Հատիս լեռ, Ազատի ջրամբար, Դիլիջան): Գործարկման վայրը գտնվում է ծովի մակարդակից 1300-ից 2800 մ բարձրության վրա: Օդաչուն և ուղևորը հագնում են սաղավարտը (ուղևորը՝ առջևում, օդաչուն՝ հետևում) և պատրաստվում են մեկնարկին: Վայրէջքից և բոլոր մասնակիցների համար շրջագայության ավարտից հետո օդաչուն մասնակիցների հետ վերադառնում է Երևան։
- Թռիչքի տևողությունը՝ 20 րոպե
- Թռիչքի օրն ու ժամը կարող են փոխվել՝ կախված եղանակային պայմաններից.
ԱՐԴՅՈ՞Ք ՊԱՐԱՊԼԱՆԵՐԱՅԻՆ ԹՌԻՉՔՆԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ
Պարապլաներային թռիչքները վտանգավոր չեն, եթե կազմակերպվում և իրականացվում են պատշաճ կերպով: Բարենպաստ եղանակային պայմանների առկայությամբ մեր արհեստավարժ օդաչուները կդարձնեն Ձեր թռիչքն անմոռանալի:
ԵՍ ՄԱՐԶԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ: ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ԹՌՉԵԼ:
Պարապլաներային թռիչքների համար մարզական վիճակում գտնվել անհրաժեշտ չէ:
ՔԱՇԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ՈՒՆԵ՞Ք
Եթե կշռում եք 40-100 կգ, որևէ խնդիր չկա: Մյուս դեպքերում խնդրում ենք նախապես տեղեկացնել մեզ:
ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ՈՒՆԵ՞Ք
Ոչ, եթե մի փոքր վազելու ունակություն արդեն ունեք, հնարավոր է մասնակցել թռիչքի: Այնուամենայնիվ, եթե դեռևս չափահաս չեք, ապա անհրաժեշտ կլինի Ձեր ծնողների թույտվությունը:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԹՌԻՉՔԻ ՎԱՅՐԵՐԸ
Մեր բոլոր թռիչքի վայրերն ընտրված են այնպես, որ առավելագույնս անվտանգ լինեն և այդ վայրերում թռիչքը Ձեզ պատճառի հաճելի զգացողություններ: Մեր թռիչքի վայրերից են Ապարանը, Հատիստ, Թեղենիսը, Սևանը:
ԵՍ ԳԼԽԱՊՏՈՒՅՏՆԵՐ ԵՄ ՈՒՆԵՆՈՒՄ: ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ԹՌՉԵԼ
Այո, դա խնդիր չէ:
Ի՞ՆՉ ՀԱԳՈՒՍՏ Է ՊԵՏՔ ԿՐԵԼ
Սպորտային հարմարավետ հագուստ, տաբատներ, արշավների համար նախատեսված կոշիկներ:
Նմանատիպ Տուրեր
Մեկնաբանություններ
Կարծիքներ դեռևս չկան
5.00 Միջին վարկանիշ
Տուրի մասին
Մաքսիմում մասնակիցներ
10
Տևողություն
20 րոպե
Min Age
6
Տուրի վայրը
Ամրագրման հարցում
Վերջին դիտածները
Դսեղ
55.000 Դրամից
Էջմիածին, Զվարթնոց
25.000 Դրամից
Խոր Վիրապ, Արենի Նորավանք
40.000 Դրամից
Պարապլաներային ստանդարտ 10 րոպե
38.000 Դրամից
Գոշի լիճ
Արտաճանապարհ.
Կա՞ն հարցեր