Ընդհանուր տեղեկություն
Տվյալ ուղևորությունն առանձնանում է իր շրջանաձև երթուղով։ Ձեզ սպասում է հետաքրքիր ճանապարհորդություն Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Շիրակի մարզի հինգ հնամենի սրբավայրերով։ Ուղևորության առաջին կանգառը Մաստարա գյուղն է, որի կենտրոնում է գտնվում 5-6-րդ դարերի Սբ․ Հովհաննես եկեղեցին, որը կառուցվել է Սբ․ Հովհաննես Մկրտչի մասնունքների վրա։ Հաջորդ կանգառը 13-րդ դարի Հոգեվանքն է, ապա ժողովրդի կողմից սիրված Զաղա քարանձավ-աղբյուրը, որի բուժիչ ջրի հրաշագործ համբավը մեծ տարածում է գտել ժողովրդի մոտ։ Չորրորդ կանգառը 7-13-րդ դարերի Հառաիճի նշանավոր վանական համալիրն է, իր վարդագույն տուֆից կառուցված հիասքանչ ճարատարապետությամբ և աշխարհագրական գեղեցիկ տեղանքով։ Վերջին կանգառը հետադարձի ճանապարհին է, Ապարանի Սբ․ Խաչ եկեղեցին, որը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ միասին, քրիստոնեական հնագույն, առ այսօր կանգուն եկեղեցիներից է։
Ներառված/Չներառված
- Տրանսպորտ
- Կայանման վճար
- Խմելու ջուր, 0,5լ․ 1 անձի համար
- Գիդի ծառայություն
Տուրի Հարմարավետությունները
Տուր պլան
- Մաստարայի Սբ․ Հովհաննես եկեղեցի
- Հոգեվանք
- Զաղա աղբյուր
- Հառիճավանք
- Ապարանի Սբ․ Խաչ եկեղեցի