Էջմիածին, Զվարթնոց
Սկսած
Տուրի տեսակ
Ընդհանուր տեղեկություն
Էջմիածին (Վաղարշապատ) քաղաքը Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից է, անմիջապես քաղաքի սրտում է գտնվում համայն հայության հոգևոր կենտրոնը՝ Մայր Աթոռ Սբ․ Էւմիածինն իր առ այսօր կանգուն աշխարհի հնագույն քրիստոնեական եկեղեցիով, կառուցված դեռևս 301-303թթ․՝ համաձայն մեր առաջին կաթողիկոս Սբ․ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի։ Այստեղ է գտնվում նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը, բազում թանգարաններ ու տեսարժան վայրեր։
Քաղաքը հայտնի է նաև իր 7-րդ դարի Սբ․ Հռիփսիմե, Սբ․ Գայանե և 17-րդ դարի Սբ․ Շողակաթ վանքերով, որոնք կառուցվել են կույսերի նահատակության վայրերում, որոնց նահատակությունն էլ պատճառ դարձավ Հայոց աշխարհի քրիստոնեական դարձի և առաջինն աշխարհում քրիստոնեությունն իբրև պետական կրոն ընդունման։Քաղաքից ոչ հեռու գտնվում է Զվարթնոցի 7-րդ դարի տաճարը, որն առ այսօր անգամ իր կիսավեր վիճակով զարմացնում է այցելուներին։ Թվարկված ողջ վանքերն ու եկեղեցիներն ընդգրկված են Յունեսկոյի պատմամշակութային ժառանգության ցանկում։
Հիշյալ ուղղության հետ խորհուրդ ենք տալիս նաև այցելել Խոր Վիրապի վանք, որի պատմությունը սերտորեն առանչվում է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու հետ։
Ներառված/Չներառված
- Տրանսպորտ
- Կայանման վճար
- Խմելու ջուր, 0,5լ․ 1 անձի համար
- Գիդի ծառայություն
- Թանգարանների տոմսեր
- Զվարթնոց տաճարի մուտքավճար
Տուր պլան
- Սբ․ Հռիփսիմեի վանք
- Սբ․ Շողակաթի վանք
- Մայր Աթոռ Սբ․ Էջմիածին
- Մայր Աթոռի թանգարաններ /ըստ ցանկության/
- Սբ․ Գայանեի վանք
- Զվարթնոցի տաճար
Կարևոր տեղեկատվություն
Նմանատիպ Տուրեր
Մեկնաբանություններ
Տուրի մասին
Մաքսիմում մասնակիցներ
Տևողություն
Տուրի վայրը
Ամրագրման հարցում
Վերջին դիտածները
Թբիլիսին 1 օրում
Պարապլաներային ստանդարտ 20 րոպե
Դսեղ
Խոր Վիրապ, Արենի Նորավանք

Պատմական

Սյունիք
