Ընդհանուր տեղեկություն
Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունն է։ Այն իր քաղցրահամ ջրերի պաշարով եզակի է տարածաշրջանում և երկրորդը երկրագնդում՝ բարաձրադիր լճերի շարքում։ Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ, ամենախոր վայրը՝ 83 մ ։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Լիճն հայտնի է իր «Իշխան» ձկնատեսակով, որը ցավոք սակայն այժմ վերացման վտանգի տակ է։ Ամառային տաք եղանակին լիճն իր սառնորակ ջրերով իսկական փրկություն է քաղաքային տապից պաշտպանվելու համար, ուր ոչ միայն կարող ես լողալ, այլ նաևօգտվել առաջարկվող ծովափնյա ժամանցային տարբեր հնարավորություններից։ Սևանա թերակղզուց, որ ժամանակին կղզի է եղել, բացվում է հիանալի տեսարան դեպի լիճն՝ իրեն շրջապատող լեռներով։ Թերակղղզու վրա են գտնվում 9-րդ դարում կառուցված Սբ․ Առաքելոց և Սբ․ Հովհ․ Մկրտիչ եկեղեցիները։
Դիլիջան քաղաքը Հայաստանի կուրորտային սիրված քաղաքներից է։ Շրջապատված լեռնային անտառներով՝ այն իդեալական վայր է բնության գրկում հանգիստը նախընտրողների համար։ Դիլիջանը նաև զբոսաշրջային կարևորագույն կենտրոն է։ Այստեղ՝ համայնքի կենտրոնում գտնվող Շարամբեյան փողոցը համարվում է քաղաքի պատմական կենտրոնը՝ հայտնի իր ինքնատիպ ճարտարապետությամբ, ինչպես նաև արհեստանոցներով, պատկերասրահներով ու թանգարաններով։ Համայնքում է գտնվում Հայաստանի և տարածաշրջանի ամենանշանավոր միջազգային կրթական հաստատություններից մեկը՝ Դիլիջանի միջազգային դպրոցը։ 2016 թվականից ի վեր Դիլիջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկված է Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում։ Ներկայումս Դիլիջանը համարվում է Հայաստանի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկը։
Հաղարծնի միջնադարյան վանական համալիրը Տավուշի մարզի մարգարիտն է։ Ներդաշնակորեն միաձուլվելով շրջակա բնությանը՝ այն նաև կարծես մի ամոթխած հարս իր չքանաղ գեղեցկությունը փորձել է քողարկել՝ պարուրելով իրեն սաղարթախիտ անտառների բազմերանգ զգեստներով։ Վանքը հիասքանչ է տարվա բոլոր եղանակներին, բայց հատկապես գարնանն ու ուշ աշնանը, երբ բնությունն այստեղ լիարժեքորեն իր զարմանահրաշ ստեղծագործական կարողություններն է ի ցույց դնում՝ գունազարդելով այն ներկապնակի բոլոր հնարավոր գույներով ու երանգներով։
Ներառված/Չներառված
- Տրանսպորտ
- Կայանման վճար
- Խմելու ջուր, 0,5լ․ 1 անձի համար
- Գիդի ծառայություն
Տուրի Հարմարավետությունները
Տուր պլան
- Սևանի թերակղզի
- Սևանավանք
- Դիլիջան քաղաքային տուր
- Հաղարծնի վանք