Ընդհանուր տեղեկություն
Դսեղ գյուղն իր անտառապատ լեռներով, անդնդախոր և ժայռապատ ձորերով, սարահարթով ու բարձրլեռնային լճով Լոռվա մարզի գեղեցկագույն գյուղերից է։ Նրա պատմությունը սկսվում է մինչև մ․թ․ա․ ժամանակաշրջանից։ Հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Գյուղն իր անկրկնելի կոլորիտով ոգեշնչման աղբյուր է հանդիսացել հայ մեծանուն և սիրված գրող, ծննդով դսեղցի Հովհ․ Թումանյանի ստեղծագործությունների համար։
Ընտրելով այս ուղղությունը՝ ձեզ սպասվում է հաճելի և հիշարժան տվավորություններ Լոռվա անկրկնելի հրաշագեղ բնության գրկում, ուր հաճելի տպավորությունները քեզ կուղեկցեն մեծն գրողի հեքիաթների և պատմվածքների աշխարհ։
Դե իհարկե, լինելով Դսեղում, հնարավոր չէ չայցելել և շրջագայությունը չսկսել հենց Թումանյանի տուն-թանգարանից, որի բակում էլ հատուկ այդ նպատակով կառուցված մատուռի մեջ ամփոփված է մեծն գրողի «աշխարհն ընդգրկող սիրտը»։ Անմիջապես թանգարանի կողքին է գտնվում գյուղի կենտրոնական եկեղեցին, որի սկզբնական շինությունից մնացած մասերը թվագրվում են 7-րդ դարով։ Եկեղեցի այցելությունից հետո կշարժվենք դեպի գյուղի վերջնամաս ուր գտնվում է Դսեղի գեղեցկուհին՝ Ծովեր լճակը, որի ափին հնարավորություն կունենաք հանգստանալու և պիկնիկ անելու։
Ապա մեզ կսպասվի քայլարշավ Լոռվա գեղատեսիլ անտառների կածաններով ուր կրկին Թումանյանի սիրված ստեղծագործության հերոս Համբոն իր որդուն՝ պատանի Գիքորին տանում էր Թիֆլիս աշխատելու և ընտանիքի ծանր հոգսը կիսելու։ Քայլարշավին կհանդիպենք համանուն այն աղբյուրին որից Գիքորն ու հայրը ջուր են խմել անցնելիս, կտեսնենք մատուռներ ու խաչքարեր և իհարկե վերջում մեր առջև կբացվի 13-րդ դարի հիասքանչ, բայց ցավոք կիսավեր Բարձրաքաշ Սբ․ Գրիգոր եկեղեցին իր հրաշալի ճարտարապետությամբ և նաշխազարդ քանդակներով։
Ներառված/Չներառված
- Տրանսպորտ
- Գիդ կամ գիդ-վարորդ
- Կայանման վճար
- Խմելու ջուր, 0,5լ․ 1 անձի համար
- Հ.Թումանյանի տուն-թանգարանի տոմս
Տուրի Հարմարավետությունները
Տուր պլան
- Հ․ Թումանյանի տուն-թանգարան
- Դսեղի եկեղեցի
- Ծովեր լիճ
- Քայլարշավ մոտ 1,5-2կմ․
- Միջնադարյան մատուռ
- Գիքորի աղբյուր
- Բարձրաքաշ Սբ․ Գրիգոր եկեղեցի